Հայաստանի գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
06.09.2016,
12:19
Սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի:

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 7-ից 12-ը Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի, հայտնում է ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայությունը։
Գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է «Ղազախ- Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերանորոգման և վերականգնողական աշխատանքների իրականացմամբ, ինչի մասին Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ին։ -0-