+5
Եղանակը Երևանում
Հայ

Երեխաներիս վիճակի մասին կայքերից եմ իմանում. հնգյակի հայր

15:45
08 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնված հնգյակի ծնողները վրդովված են:

Հնգյակի հայրը՝ Վարդան Կարապետյանը, ասել է, թե հիվանդանոցը նախապես պատրաստված չի եղել ընդունելու երեխաների ծնունդը՝ հաշվի առնելով դեպքի բացառիկությունը, հայտնում է tert.am-ը:

Նա նշել է, որ երեխաներին լուրջ մասնագետներ են անհրաժեշտ և վրդովմունք է հայտնել, որ արտասահմանից մասնագետներ չեն հրավիրվել և լուրջ հսկողություն նորածինների նկատմամբ չի սահմանվել:

«Հիմա լսել ենք, որ նոր-նոր ուզում են դրսից մասնագետներ հրավիրեն. ի՞նչ է դա նշանակում, որ տեսնեն՝ երեխաների վիճակը վատանում է, նո՞ր կանչեն։ Ինչո՞ւ հենց սկզբից չեն դա արել, որ այսօրվա օրով իմ երկու երեխաները հիմա չկան»,- ասել է հայրը tert.am-ին:

Վարդան Կարապետյանը նշել է, թե չի ասում, որ բժիշկներն անտարբեր են երեխաների նկատմամբ: Պարզապես, նրա խոսքով, ավելին անել հայ մասնագետները չեն կարողանում: «Ինչպե՞ս է, որ Գերմանիայում ծնվել է 400 գրամանոց երեխա, հիմա 18 տարեկան է, իսկ ես իմ երեխային 900 գրամ տվել եմ բժիշկներին, հիմա ինձ մեռած հետ են տվել, ո՞նց հասկանամ դա: Պատճառ են բերում՝ գլխուղեղի արյան զեղում, ի՞նչ զեղում, երբ նորմալ սնվում էր, իրենց ասելով՝ դեպի լավն էր գնում, միանգամից արյան զեղում»։

Հնգյակի հայրը շարունակեց, թե իրեն չեն էլ տեղեկացնում, թե երեխաների վիճակն ինչպես է: «Իմ երկու երեխաների մահվան լուրը ես կայքերից եմ իմացել: Խոսքը իմ բժշկի մասին չէ՝ Դավիթ Լևոնիչի՝ Դավիթ Աբովյանի, ինքը միակ մարդ-բժիշկն է։ Երբ զանգել եմ, գիշերվա որ ժամին էլ լինի, ինքը իմ կողքը կանգնած է եղել, ինքը անձամբ ձեռքի համարը տվել է: Բայց հիմա բժիշկներից որ ուզում եմ լուր իմանամ, ասում եմ՝ ձեր հեռախոսի համարը տվեք, ինձ տալիս են քաղաքային հեռախոսահամար»,– ասել է նա, նշելով, որ այդ հեռախոսահամարներով դժվար է լինում տեղեկատվություն ստանալ։

Հայրը տեղյակ չէ, թե որքանով է ճիշտ տեղեկությունը, որ արդեն դրսից մասնագետ են հրավիրել: Նրա խոսքով, լսել է, թե Ռուսաստանից մասնագետ են հրավիրում, ու ասում են, թե իր երեք երեխան էլ ծանր են, տղան, ասում են, ծայրահեղ ծանր է։

«Բայց տենց ո՞նց կլինի՝ նորմալ քաշով էլ տվել ենք, ամենամեծ քաշն է եղել, հիմա ասում են, որ միացված է Հայաստանի ամենալավ միակ ապարատին ու տղաս, ասում են, այդ միակ ապարատով է շնչում: Բա որ գիտեիք մի ամիս առաջ, որ նման երեխաներ են ծնվելու, ու Հայաստանում նման բան չի եղել, գիտեիք, որ երեխեքը թերաճ են ծնվելու, լրիվ զարգացած չեն ծնվելու, ինչո՞ւ այդ մասնագետին շուտ չէիք կանչել, շուտ չէիք նախապատրաստվել, ասել, որ նման բան է լինելու։ Կհետաձգեր, կարող է հնարավոր լիներ, որ այդքան շուտ էլ չծնվեր. երկու շաբաթ իրենց մամայի արգանդում կարողանային ավել պահել, ավելի լավ կզարգանային»,- ասել է փոքրիկների հայրը, ավելացնելով, որ նույնիսկ իր թշնամուն չէր ցանկանա այդպիսի ցավ զգալ:

«Էրեբունի» ԲԿ–ում մայիսի 3–ի գիշերը կեսարյան հատմամբ լույս աշխարհ էր եկել հնգյակ` 4 աղջիկ և 1 տղա։ Կարապետյանների ընտանիքում ծնված փոքրիկները լույս աշխարհ էին եկել 600, 820, 840, 840 և 880 գրամ քաշով։

Նրանց ծնվելուց անմիջապես հետո ձեռնարկվել են անհրաժեշտ ռեանիմոցիոն գործողություններ։ Նրանք տեղափոխվել են տարբեր մայրաքաղաքի կլինիկաներ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
16:36
21 Մարտի 2023
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՊՆ
Զինծառայողը մոլորվել ու հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում
15:57
21 Մարտի 2023
Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը