«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ երթևեկի ժամանակավոր սահմանափակումներ կլինեն

07.10.2026, 23:00
«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարության  շրջանակում Երևանի մի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը
«Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ պայմանավորված՝ երթևեկի ժամանակավոր սահմանափակումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարության և նախապատրաստական աշխատանքների շրջանակում Երևանի մի շարք փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 8-ին՝ ժամը 18։00-ին։ Տոնական միջոցառումը կավարտվի հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։00-ին, իսկ բեմի ապամոնտաժումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն։

Ըստ տրամադրած տեղեկատվության, հոկտեմբերի 9-ին՝ ժամը 9։00-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 24։00-ն, փակ կլինեն Հյուսիսային պողոտային հարող` Պուշկինի և Տերյան փողոցների հատվածները։

Ժամը 10։00-ից մինչև 20։00-ն փակ կլինի Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Արամի փողոցի խաչմերուկն ընկած հատվածը։

Հոկտեմբերի 9-ին «Էրեբունի» թանգարանի հարակից հրապարակում անցկացվելիք տոնական միջոցառմամբ և նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Գուրգեն Մահարու և Նուբարաշենի փողոցներում, ինչպես նաև Խաչիկ Դաշտենցի փողոցից դեպի աջ և Էրեբունի փողոցից դեպի ձախ ուղղություններով։

«Հորդորում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, օգտվել այլընտրանքային ճանապարհներից և հետևել պարեկային ծառայողների ցուցումներին»,-նշվում է հաղորդագրության մեջ։