«Էրեբունի – Երևան»–ը այս տարի կնշվի երկու օր․ Ավինյան

03.10.2026, 17:53
Երևանի 2808–ամյակին նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն երկու օր, հրավիրված են միջազգային ատիստներ
«Էրեբունի – Երևան»–ը այս տարի կնշվի երկու օր․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի 2808–ամյակին նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն երկու օր, հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Մեկ օրը քիչ էր։ Այս տարի «Էրեբունի–Երևանը» նշելու ենք երկու օր՝ հոկտեմբերի 9–10–ին, ի դեպ միջազգային արտիստներով», – նշել է Ավինյանը սոցցանցում հրապարակված տեսանյութում։

Քաղաքապետի հրապարակած տեսաանոնսի համաձայն՝ հրավիրված արտիստների թվում են հարավաֆրիկացի դիջեյ և պրոդյուսեր Vanco-ն, ռուս երգչուհի, «Ночные Снайперы» խմբի մենակատար Դիանա Արբենինան, ֆրանսիացի մուլտիգործիքահար և երաժշտական պրոդյուսեր FKJ-ն (French Kiwi Juice):

Հայաստանի 13-րդ մայրաքաղաքի մասին

Երևանի պատմությունը սկսվել է մ.թ.ա. 782 թվականից, երբ Ուրարտուի Արգիշտի I արքան հիմնադրեց Էրեբունի բերդաքաղաքը: Բերդաքաղաքի հիմնադրման մասին վկայում է Արին-Բերդ բլրի վրա հայտնաբերված սեպագիր արձանագրությունը, որը պահպանվել է մինչ մեր օրերը: Այն

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից: 1924 թվականին հաստատվեց քաղաքի գլխավոր հատակագիծը, որը մշակել էր հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, ով նշանակալի ազդեցություն ունեցավ մայրաքաղաքի կենտրոնական մասի ժամանակակից ճարտարապետական տեսքի ձևավորման վրա:

Այսօր Երևանը Հայաստանի խոշորագույն քաղաքն է և նրա վարչական, տնտեսական ու մշակութային կենտրոնը, այնտեղ ապրում է երկրի բնակչության մոտ մեկ երրորդը: Քաղաքը բաժանված է 12 վարչական շրջանների:

Քաղաքի հիմնադրմանը նվիրված «Էրեբունի-Երևան» տոնն առաջին անգամ լայնորեն նշվել է 1968 թվականին, երբ Երևանը դարձավ 2750 տարեկան: