Electric Yerevan ֆիլմը` միջազգային փառատոնի նոմինանտ
28.05.2017,
14:13
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում:

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմը նոմինացվել է "ՄԷԿ ԿԱԴՐ" միջազգային փառատոնում:
Ինչպես հայտնում է Հանրային լրագրության ակումբի մամուլի ծառայությունը, ֆիլմը ներառվել է մրցույթային «Կինո առանց սահմանի» անվանակարգում։
Փառատոնը կընթանա հունիսի 2-ից 8-ը Նորարարական փորձառական արվեստի կենտրոնում։
«#electricyerevan. ոտնահարված իրավունքների մեկ օրը» վավերագրական ֆիլմում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցույցի մասնակիցները, ինչպես նաև իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության հեղինակավոր ներկայացուցիչերը վերլուծություններ ու անդրադարձեր են կատարում 2015թ. հունիսի 23-ի առավոտյան ոստիկանների` Բաղրամյան պողոտան ցուցարարներից ազատելու գործողությունների ու այդ օրվա զարգացումների մասին:
Հունիսի 23-ի վաղ առավոտյան Բաղրամյան պողոտայից ոստիկանության կողմից բերման էր ենթարկվել 246 անձ: Աշխատանքային պարտականությունները կատարելիս մոտ 13 լրագրող էր բերման ենթարկվել: Ընդհանուր առմամբ, ըստ հրապարակված տվյալների, 24 լրագրող է տուժել։
Ֆիլմը հեղինակել է ՀԼԱ ղեկավար, համահիմնադիր Սեդա Մուրադյանը: Ֆիլմում իրենց մասնակցությունն են ունեցել Արևիկ Սահակյանը, Արթուր Փարսյանը, Լևոն Գրիգորյանը, Լիլիթ Առաքելյանը, Սուսաննա Օհանջանյանը, Սերգեյ Խուդոյանը և այլք։
Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2015թ․-ի նոյեմբերին Ժուռնալիստների միության ցուցասրահում «Ֆոտոլուր» գործակալության «#electricyerevan 2015» ֆոտոցուցահանդեսի բացմանը զուգահեռ։ Այնուհետև ցուցադրություններ և ֆիլմի քննարկումներ են կազմակեպվել հանրապետության մարզերում, ինչպես նաև Հայաստանից դուրս։
Ֆիլմի լեզուն հայերենն է` ռուսերեն և անգլերեն ենթագրերով:
Ժապավենը ստեղծվել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ:
ՄԷԿ ԿԱԴՐ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը բաց կինո հարթակ է: Հիմնադրվել է 2003թվականին: Փառատոնում կա 3 մրցութային անվանակարգ. ՄԷԿ ԿԱԴՐ ՄԷԿ ՐՈՊԵ, ԿԱՐՃԱՄԵՏՐԱԺ ՖԻԼՄԵՐ և ԿԻՆՈ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆ, հատուկ ծրագրերեր: ՄԷԿ ԿԱԴՐ-ը աջակցում է Հայաստանում անկախ կինոարտադրությանը:
Ներկայացվող ֆիլմերը չունեն կրիչի սահմանափակում և կարող են նկարահանված լինել բջջային հեռախոսով, թվային տեխնիկայով, կինոժապավենով: -0-