Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին չի փոխվի

25.12.2015, 10:28
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում դեկտեմբերի 25–29–ը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։
Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին չի փոխվի
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում դեկտեմբերի 25–29–ը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում էապես չի փոխվի։ Երևանում օդն առաջիկա օրերի ցերեկային ժամերին կտաքանա մինչև 4-6 աստիճան տաքություն։ -0-