Ծնվել է Արփիի և Միհրանի առաջնեկը (ՖՈՏՈ)

04.07.2020, 19:22
Ծնվել է Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի առաջնեկը. ՖՈՏՈ
Ծնվել է Արփիի և Միհրանի առաջնեկը (ՖՈՏՈ)

 ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ծնվել է Արփի Գաբրիելյանի և Միհրան Ծառուկյանի առաջնեկը:

Загружается новость ... "Лево"

Ուրախ լուրով կիսվել է Միհրան Ծառուկյանը՝  նորածին որդու հետ լուսանկար հրապարակելով Instagram-ի իր էջում և նշելով փոքրիկի անունը:

«Ծառուկյան Ռոբերտ Միհրանի 04.07. 2020»,- գրել է Միհրանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ զույգը «Արմենիա TV»-ի եթերում ռոմանտիկ երեկո է ունեցել, որի ժամանակ հայտնել են իրենց առաջնեկի սեռը։ 

 Հիշեցնենք, որ Արփի Գաբրիելյանը և հայտնի երգիչ Միհրան Ծառուկյանն ամուսնացել են 2019թ.–ի դեկտեմբերի 14–ին։ Միհրանը նոյեմբերի 17–ին Երևանում կայացած մենահամերգի ժամանակ բեմից ամուսնության առաջարկություն էր արել Արփիին։ Ի դեպ, նոյեմբերի 17–ին Արփին տոնում էր իր ծննդյան օրը։ Զույգն առաջին անգամ էր հանրայնացնում անձնական կապը, թեև արդեն մի քանի տարի է` միասին են։–0–