632.93
7.12
524.34
+4
Եղանակը Երևանում
Հայ

Ցեղասպանությունը և մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունները ծնող պատճառներից է անպատժելիությունը. ՀՀ ԱԳՆ

21:22
09 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ:

«Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանը, աշխարհի ողջ առաջադեմ մարդկության հետ միասին, ոգեկոչում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը։

2015 թվականին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող երկիր, տարիներ շարունակ միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես այս հանցագործության դեմ պայքարի ջատագով և հետևողականորեն աշխատում է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու, ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների վտանգների իրազեկման և դրանց արձագանքման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ։

 

Գործադրվող ջանքերի հետ համատեղ աշխարհն այսօր բախվում է այնպիսի լրջագույն մարտահրավերների, ինչպիսիք են անհանդուրժողականության և ծայրահեղականության աճը, մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարումը:

 

ԱԳՆ-ից նշում են, որ այս ահազանգը ոչ միայն դատապարտող և կարեկցող կոչեր հնչեցնելու առիթ պետք է դառնա, այլ օրակարգային դարձնի միջազգային կառույցների շրջանակում վաղ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանն ուղղված քայլերը:

«Ցեղասպանությունը և այլ զանգվածային ոճրագործությունները որպես կանոն նախապես ծրագրավորված բնույթ են կրում և ընթանում են քաղաքացիական բնակչության թիրախավորման, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացման, ծայրաստիճան ատելության տարածմամբ: Այս բոլոր գործողություններն իրականացվեցին Արցախի ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ընթացքում, որը պլանավորվել և իրականացվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ամբողջական քաղաքական և ռազմական աջակցությամբ և օտարերկրյա վարձկանների և զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ: Այսպիսով, հայ ժողովուրդը ցեղասպան գործողությունների նոր զոհեր տալով՝ հայտնվեց գոյատևման սպառնալիքի առջև»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

Հաղորդագրության համաձայն, ցեղասպանությունը, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունները ծնող պատճառներից է անպատժելիությունը: Անցյալում գործած հանցագործությունների ոչ բավարար դատապարտումն ու պատժից խուսափումը ժխտողականության և ցեղասպանության արդարացման համար պարարտ հող են ստեղծում:

 

Այս գործոնները լուրջ սպառնալիք են ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, քանի որ այն պետությունները, որոնք ցեղասպանության ժխտողականությունը դարձնում են պետական գաղափարախոսություն երբևէ չեն կարող ապահովել այնպիսի հիմնարար իրավունքների իրականացումը, ինչպիսիք են խոսքի և հավաքների ազատությունը, փոքրամասնությունների պաշտպանությունը, պայքարը ռասիզմի և անհանդուրժողականության դեմ:

 

«Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը առաջին հերթին պատասխանատվություն է, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը` ակտիվորեն նպաստելու այս կարևոր խնդրի առաջադրմանը գլոբալ օրակարգի շրջանակներում»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: -0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:44
18 Փետրվարի 2021
Շուռնուխում բնակելի թաղամաս կկառուցվի
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում բնակելի թաղամաս կկառուցվի
16:18
18 Փետրվարի 2021
Փաշինյանը զարմացրել է Ալիևին, Պուտին-Փաշինյան քննարկման թեման և Նաիրա Զոհրաբյանի գլխավերևի սև ամպերը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը զարմացրել է Ալիևին, Պուտին-Փաշինյան քննարկման թեման և Նաիրա Զոհրաբյանի գլխավերևի սև ամպերը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
13:45
18 Փետրվարի 2021
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
12:18
18 Փետրվարի 2021
ՄԻՊ. Սյունիքում կրակոցներ արձակած ադրբեջանցիներն այնպիսի տարածության վրա են, որ հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են (ՖՈՏՈ)
Սյունիքում կրակոցներ արձակած ադրբեջանցիներն այնպիսի տարածության վրա են, որ հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են, գյուղացիներն ահազանգում են, ՖՈՏՈ
11:26
18 Փետրվարի 2021
Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը
Կորոնավիրուսից մահացել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը
11:19
18 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3211 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 101 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3211 թեստ, հաստատվել է 223 նոր դեպք, 101 մարդ առողջացել է
19:50
17 Փետրվարի 2021
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում ռազմագերիների վերադարձի պարտավորությունը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, մտահոգություն հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում ռազմագերիների վերադարձի պարտավորությունը
19:01
17 Փետրվարի 2021
Գևորգ Պետրոսյանի դուրս գալու պատճառը, ռուսերենը պաշտոնական լեզու` Արցախում, և Վ.Սարգսյանի պատասխանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Գևորգ Պետրոսյանի դուրս գալու պատճառը, ռուսերենը պաշտոնական լեզու` Արցախում, և Վ.Սարգսյանի պատասխանը. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:15
17 Փետրվարի 2021
«Հայփոստն» իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները
«Հայփոստն» իջեցրել է դեպի Ֆրանսիա առաքման սակագները
18:12
17 Փետրվարի 2021
ՀՀ նախագահը նախատեսում է հրավիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ
ՀՀ նախագահը նախատեսում է հրավիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ
13:58
17 Փետրվարի 2021
Հայտնաբերվել է Երևանի Օղակաձև այգում գտնվող Հոլոքոստի և Ցեղասպաության զոհերի հուշարձանը պղծած անձը
Հայտնաբերվել է Երևանի Օղակաձև այգում գտնվող Հոլոքոստի և Ցեղասպաության զոհերի հուշարձանը պղծած անձը
11:23
17 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3431 թեստ, հաստատվել է 206 նոր դեպք, 128 մարդ առողջացել է. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 3431 թեստ, հաստատվել է 206 նոր դեպք, 128 մարդ առողջացել է