441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

Բացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի բարձր տեխնոլոգիական Կոնտակտային նոր կենտրոնը

16:49
13 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր նոր բարձր տեխնոլոգիական հարմարավետ Կոնտակտային կենտրոնը, որը գտնվում է Գարեգին Նժդեհի 34 հասցեում տեղակայված «34»-Բիզնես կենտրոնում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի հաղորդմամբ, ամիսներ շարունակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ Կոնտակտային կենտրոնի աշխատակիցների համար նախատեսված տարածքում` մանրակրկիտ ընտրվել են ինտերիերի գունային գամման, տեխնոլոգիական բաղադրիչները և հանգստի գոտու ձևավորումը:

Արդյունքում, Բանկի Կոնտակտային կենտրոնը զինվել է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և ձևավորված է գունագեղ ամառային երանգներով:

Աշխատակիցների համար նախատեսված է նաև հարմարավետ հանգստի գոտի, որտեղ օպերատորները կկարողանան հանգստանալ և վերականգնել ուժերը, ինչպես նաև տեղադրված են սպորտային մարզասարքեր և բազմաֆունկցիոնալ խոհանոց, որպեսզի աշխատակիցները հաճույք ստանան իրենց աշխատանքից։

ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորեց բոլոր աշխատակիցներին նոր Կոնտակտային կենտրոնի բացման կապակցությամբ:

Загружается новость ... "Право"

Տելեգինը հայտնեց իր վստահությունը, որ նոր տարածքում բոլոր օպերատորները կստանան միայն դրական արձագանքներ և զանգեր, իսկ բոլոր խնդիրները կլուծվեն արագ և հեշտությամբ:

Իր գոյության 8 տարիների ընթացքում Կոնտակտային կենտրոնն օգնություն և աջակցություն է ցուցաբերել 100-հազարավոր հաճախորդների և պատասխանել միլիոնավոր տարբեր հարցերի (օրական զանգերի քանակը գերազանցում է 2 000-ը):

Կոնտակտային կենտրոնի նպտական է`

• որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցության ապահովումը
• առաջացած խնդիրների դեպքում օպերատիվ օգնության տրամադրումը
• Բանկի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրումը
• քարտային գործարքների մանրամասների պարզաբանումը
• պլաստիկ քարտերի բացումը
• հեռակա սպասարկման տարբերակներով` գործարքների իրականացման օգնությունը
• ցանկացած վարկային պրոդուկտի համար հայտադիմումների աջակցությունը
• դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների հաշվեգրում Բանկի գործող քարտերին
• հաճախորդի զանգի և նույնականացման հիման վրա` "Մոբայլ բանկինգ" ծառայության միջոցով գործարքների իրականացում, հաճախորդների բոլոր հաշիվներով:

Հաղորդման մեջ նշվում է, որ բանկի Կոնտակտային կենտրոնը հաճախորդների հետ աշխատում է հաղորդակցության 4 ուղղություններով `

1. Հեռախոսազանգեր ` 87-87 հեռախոսահամարով
2. Skype և տեսազանգեր, պաշտոնական կայքի միջոցով` https://vtb.am/about/feedback/
3. Էլեկտրոնային փոստ customercare@vtb.am հասցեով
4. Ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին), հետևյալ հղումով https://www.facebook.com/vtbarmenia/ )

ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակիցները միշտ պատրաստ են օգնել ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ հաճախորդներին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 70 մասնաճյուղ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար
21:15
11 Մարտի 2024
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար (ՎԻԴԵՈ)
Շաբաթ և կիրակի օրերին կենտրոնից Երևանի կենդանաբանական այգի կարելի է հասնել անվճար․ ՎԻԴԵՈ