Այսօր 5 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
22.04.2025,
10:15
Այսօր 5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր 5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 22-ին 10:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ 1-10 շարքերի, Սարի Թաղ 1-3 փողոցների, Օստրովսկու փողոցի, Խորենացու 140-236 տների, Խորենացու 4 Նրբ., Սասունցի Դավթի 70/1-70/3 զույգ համարի շենքերի, Որմնադիրներ 1, 2 նրբանցքների, Որմնադիրներ փողոցի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ։