Այսօր 13 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում
03.10.2026,
11:16
Այսօր Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում 13–ժամյա ջրանջատում է նախատեսված
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանի կենտրոնի մի շարք հասցեներում 13–ժամյա ջրանջատում է նախատեսված։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ հոկտեմբերի 3-ին ժամը 09:00-22:00-ն կդադարեցվի Ամիրյանի, Փավստոս Բուզանդի, Վ.Սարգսյանի, Դեղատան, Հին Երեվանցու, Զաքյանի, Պուշկինի 38, 40 շենոերի , Եզնիկ Կողբացի 42 շենքի , Խորենացու 1-30 շենքերի, Թումանյանի 27, 29 շենքերի, Մաշտոցի Պող. 38-42 շենքերի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։

