Փաշինյան. ավիատոմսերի բարձր գները կարող են կապված լինեն կասկածելի սխեմաների և մեխանիզմների հետ
13.06.2018,
18:03
Ավիատոմսերի բարձր գները Հայաստանի կառավարության օրակարգում են:

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Ավիատոմսերի բարձր գները Հայաստանի կառավարության օրակարգում են, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք զբաղվում ենք այդ խնդրով, քանի որ անմիջականորեն ազդում է զբոսաշրջության ոլորտի վրա։ Հուսամ` մենք կոնկրետ որոշումների կհասնենք այս հարցով»,– ասել է նա` պատասխանելով քաղաքացիների հարցերին Facebook–ի իր էջի եթերում։
Նրա խոսքով, կառավարությունն արդեն մի քանի խորհրդատվություններ և խորհրդակցություններ է անցկացրել օդանավակայանների և ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ։
«Մենք տեղեկություն ենք ստացել կասկածելի որոշ սխեմաների և մեխանիզմների մասին, որոնք, հավանաբար, կապված են ավիատոմսերի բարձր գների հետ։ Ես ամբողջությամբ կիսում եմ քաղաքացիների մտահոգությունը թանկ տոմսերի հարցում»,– ասել է նա։ -0-