438.46
4.38
402.63
+8
Եղանակը Երևանում
Հայ

Արսեն Ջուլֆալակյանը նոր պարզաբանումներ է ներկայացրել իր մանդատը վայր դնելու մասին

20:20
12 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը նոր պարզաբանումներ է ներկայացրել մանդատից իր հրաժարվելու վերաբերյալ:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջուլֆալակյանը հանդես եկավ հրապարակային հայտարարությամբ այն մասին, որ հրաժարվում է իր պատգամավորական մանդատից և որպես հիմք ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած «սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ»:

ԶԼՄ-ներում տարբեր կարծիքներ էին շրջանառվում վերջինիս մանդատը վայր դնելու վերաբերյալ, այն կապելով Ջուլֆալակյանի՝ ԿԳՄՍ նախարար դառնալու ձգտման հետ, ինչի մասին լուրեր նախկինում շրջանառվում էին:

Արսեն Ջուլֆալակյանն այսօր իր Facebook-յան էջում հանդես է եկել նոր հայտարարարությամբ՝ պարզաբանում ներկայացնելով, իր գնահատմամբ, «քննարկվող թեմայի շուրջ»:

Ներկայացնում ենք նրա գրառումն ամբողջությամբ.

«Երրորդ օրն է, համբերատար ու հետաքրքրութամբ հետևում եմ պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ տարբեր գրառումների, վերլուծությունների, քննարկումների, գնահատականների: Իհարկե, երբեմն հանդիպում են թեկուզ և իրականությանը չհամապատասխանող, սակայն բավական հասուն, հավասարակշռված դիտարկումներ։ Ցավոք դրանց թիվը շատ սահմանափակ է։

Իսկ ահա կենցաղային մակարդակի քննարկումների պակաս չկա… Ու ամենից «հետաքրքիրն» այս հարցում այն է, որ նման դատողություններ են անում նաև մարդիկ, ովքեր առաջին հայացքից կարծես կիրթ են, ուսյալ, սոցիալական պատասխանատվության կրող, հանրային խոսքի կշիռը ենթադրելի իմացող: Ինչևէ...

Ցավոք մեզանում արդեն վաղուց նորմալ է, որ բոլորը խոսում են ամենից, ու հաճախ այդ անբովանդակ ու չհիմնավորված տեքստերը դառնում են հանրային օրակարգի, քննարկումների առարկա, մինչդեռ իրականությունը լրիվ այլ տեղ էր, իսկ խնդիրը այլ հարցում էր …

Հետևելով իմ վերաբերյալ ինչ-որ շրջանակների դիտարկումներին՝ հստակ տեսանելի է, որ շատ շատերը, բացի մանդատը վայր դնելու՝ իմ կողմից նշված հիմնապատճառից, փորձում են շատ ավելի ինտրիգային պատճառներ գտնել՝ անդրադառնալով դավադրությունների տեսությանը, պաշտոնամոլությանը, քաղաքական ինչ-որ առասպելաբանական պատճառների, որոնք առնվազն ժպիտ են առաջացնում:

Թերևս սա էր պատճառը, որ որոշեցի մի քանի դրվագով որոշակի պարզաբանումներ մտցնել քննարկվող թեմայի շուրջ, իսկ դուք, դրանք լսելուց հետո նոր տեմպով կարող եք շարունակել ձեր «բարձր բովանդակային» քննարկումները...

-Հարգելիներս ես շատ լավ տեղյակ եմ «գրքային պառլամենտարիզմից» ու պայքարի դասերի կարիք բնավ չունեմ. այլ հարց է, որ պայքարը միշտ չէ, որ պետք է տեսախցիկների առջև կամ միայն հանրային հարթակներում իրականացնել, քանզի կարևորը պայքարի արդյունքն է և ոչ թե նրա իրականացման ձևը կամ հանրայնության աստիճանը:

- Պաշտոն երբեք էլ չեմ ուզել և չեմ ուզում, նվիրումով արել եմ իմ գործը, քանի որ հավատացել եմ սպորտի ու կրթության ոլորտում իրական բարեփոխումների հնարավորությանը։ Էստեղ կարող է տեղավորվել նաև «փոխնախարար դառնալու մասին երազանքը», ինչը բնականաբար աբսուրդ է և ծիծաղելի… (եթե տեղյակ լինեք միջազգային կազմակերպություններից ունեցածս առաջարկների մասին, կհասկանք ինչի մասին եմ խոսում)

- Օլիմպիական խաղերի թեման շահարկելուց առաջ մի փոքր մտավարժանք արեք ու փորձեք ճշտել ժամկետները, որ այս տարբերակը գոնե առավել իրատեսական լիներ...

-Ամենից թարմ տարբերակը. «Գյումրու քաղաքապետի թեկնածու...» մոտավոր հասկանում եմ, թե ում է ձեռնտու սլաքները իմ վրա թեքելն այս հարցում: Ասեմ, ինձ՝ որպես թեկնածու մի՛ ստեղծեք ձեզ համար, հետաքրքրվեք իրական թեկնածուներով:

-Միշտ հպարտացել և հպարտանալու եմ մարզիկի իմ մասնագիտությամբ (գիտակցում եմ, շատերին այդ անհասանելի թվացող նվաճումներն ուղղակի տանջում են), բայց երբ փորձում եք օրենսդիրում իմ հայտնվելը կապել զուտ սպորտային վաստակիս հետ, մի քիչ լարեք ձեր միտքը, կարդացեք կենսագրությունս:

-Պարադոքս. մինչև վերջերս գրեթե նույն շրջանակները «մեղադրում» էին մանդատս չդնելու համար... հիմա «մեղադրում» են մանդատը դնելու համար... իրոք, որ իրավիճակը անորոշ է ու անհասկանալի…

Լավ եղեք, դեռ կխոսենք»,- նշել է Ջուլֆալակյանը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ