Առողջապահության նախարարն անձամբ կվերահսկի ոլորտի կոռուպցիոն դրսևորումները
22.05.2018,
11:04
Առողջապահության նախարար Արմեն Թորոսյանը մտադիր է անձամբ վերահսկել առողջապահության ոլորտի կոռուպցիոն դրսևորումները։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Առողջապահության նախարար Արմեն Թորոսյանը մտադիր է անձամբ վերահսկել առողջապահության ոլորտի կոռուպցիոն դրսևորումները։
«Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական գործընթացների ժամանակ, հայտնել ինձ դրա մասին [email protected] էլ-հասցեով»,– գրել է Թորոսյանն իր Facebook-ի էջում։
Նախարարն ընդգծել է, որ իր նպատակն ԱՆ թափանցիկ և անխափան աշխատանքի ապահովումն է և դրա նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը:
«Դիմումները անձամբ ուսումնասիրելուց հետո, կփոխանցեմ իրավապահ մարմիններին»,– ասվում է նախարարի գրառման մեջ։ -0-

Загружается новость ...
"Право"