ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլի»` Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանը, դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման:
Դատավճիռն ընթերցվեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստում։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը, հրապարակած դատավճիռի համաձայն, Արարատ Խանդոյանը մեղավոր ճանաչեց զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։
Загружается новость ... "Лево"
Արարատ Խանդոյանը դատավճռին ընդունեց ծափերով և հեգնական ծիծաղով։ Դատավճիռը դժգոհությամբ ընդունվեց նիստերի դահլիճում, Խանդոյանի հարազատները լքեցին այն:
Արարատ Խանդոյանը բերման էր ենթարկվել 2016թ. հուլիսի 20-ին Խորենացի փողոցից: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը։
Մեղադրող դատախազն Արարատ Խանդոյանի նկատմամբ պահանջել էր չորս տարվա ազատազրկում:-0-