Ադրբեջանական զորքերի տեղաշարժ չկա․ Պապիկյան

21.03.2025, 13:09
ՊՆ–ն չի հաստատում կուտակումների, զորքերի տեղաշարժերի մասին տեղեկությունները
Ադրբեջանական զորքերի տեղաշարժ չկա․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանական զորքերի տեղաշարժ չկա, ՊՆ–ն չի հաստատում մամուլի ապատեղեկատվությունը, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Բոլոր վտանգավոր կրակոցների, խախտումների մասին, որոնք ուղղված են մեր դիրքերի, մեր անձնակազմի վրա, մշտապես ՊՆ-ի կողմից տրվել են հաղորդագրություններ և բացատրություններ», – ասաց Պապիկյանն այսօր լրագրողներին ԱԺ–ում։