Անձրևները վերադառնում են․ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում տեղումեր են սպասվում

20.05.2020, 10:14
Անձրևները վերադառնում են․ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում տեղումեր են սպասվում
Անձրևները վերադառնում են․ առաջիկա օրերին հանրապետության ողջ տարածքում տեղումեր են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայպետհիդրոնետ օդերևութաբանական ծառայությունը ներկայացրել է առաջիկա օրերին ՀՀ-ում սպասվող եղանակի տեսությունը։

Загружается новость ... "Лево"
Հանրապետության տարածքում այսօր և վաղը ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում` 19-24 մ/վ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 21-22-ը կբարձրանա 3-5 աստիճանով։

Երևանում մայիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 23-24-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։

Երևանում օդի ջերմաստիճանն այսօր ցերեկը կլինի +27…+29, գիշերը՝ +14…+16:-0-