Զբաղվում էին պոռնկությամբ. Բագրատունյաց փողոցից ու մետրոյի «Գործարանային» կայարանից 30 անձ (ՎԻԴԵՈ)

08.07.2020, 15:32
Զբաղվում էին պոռնկությամբ. Բագրատունյաց փողոցից ու մետրոյի «Գործարանային» կայարանից 30 անձ. ՎԻԴԵՈ
Զբաղվում էին պոռնկությամբ. Բագրատունյաց փողոցից ու մետրոյի «Գործարանային» կայարանից 30 անձ (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի լույս 7-ի գիշերը Շենգավիթի համայնքային ոստիկանները, վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները գիշերային ստուգայցեր կատարեցին վարչական շրջանի մի շարք փողոցներում, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Загружается новость ... "Лево"

Միջոցառման նպատակը մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելն էր։

«Արդյունքում՝ Բագրատունյաց փողոցի որոշ հատվածներից, ինչպես և մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից տարածքից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերվեց շուրջ 30 անձ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նախապատրաստվում են նյութեր։ Բնակչության անդորրով մտահոգ՝ ոստիկանության նմանօրինակ միջոցառումները պարբերաբար են։–0–