Երևանում սպասվում է +38 աստիճան. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայից բարձր

05.08.2020, 09:58
Երևանում սպասվում է +38 աստիճան. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայից բարձր
Երևանում սպասվում է +38 աստիճան. ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը` նորմայից բարձր
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Օդերևութաբանները զգուշացնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Oգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը սպասում է +32...+34, մինչև կիրակի աստիճանաբար կբարձրա` հասնելով +36...+38 աստիճանի։–0–