Երևանի ևս մի շրջանում վաղն ամբողջ օրը ջուր չի լինի
25.05.2022,
13:28
Երևանի ևս մի շրջանում վաղն ամբողջ օրը ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի և Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնեցին, որ վաղը 24–ժամյա ջրանջատում է նախատեսված Արաբկիրում։–0–