Ինչ կարգավիճակում են Երևանից մեկնող և ժամանող չվերթերը իրանա-իսրայելական սրացման ֆոնին
02.10.2024,
09:04
Ինչ իրավիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում իրանա-իսրայելական սրացման ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իրանա-իսրայելական սրացումը չի ազդել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի վրա։
Օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալներով՝ Երևան-Թել Ավիվ չվերթի նստեցումը սկսվել է րոպեներ առաջ։
Երևան-Թեհրան 13.35-ին, ինչպես նաև դեպի Հայաստանի մայրաքաղաք Թեհրանից ժամը 12.40-ին և Թել Ավիվից 15.30-ին նախատեսված չվերթերի կարգավիճակը չի փոխվել։