Վրաստանում վթարից հետո ծանր ողնաշարի վիրահատությունից 1 շաբաթ անց 17–ամյա աղջիկն առաջին անգամ ոտքի է կանգնել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարից ծանր ողնաշարի վիրահատությունից 1 շաբաթ անց 17–ամյա Լիլիան առաջին անգամ ոտքի է կանգնել։
Իրեն բուժող բժիշկներն ու ԲԿ-ի տնօրինությունը նրա համար անակնկալ էին պատրաստել: Ծաղիկներ, փուչիկներ, տորթ ու նվերներ էին բերել նրան: Իսկ ամենամեծ նվերն այն է, որ ծանր ողնաշարի վիրահատությունից մեկ շաբաթ անց աղջիկն առաջին անգամ ոտքի կանգնեց։
«Ես հույս չունեի, որ նորից երբևէ ոտքի կկանգնեմ ու կքայլեմ...», - բժիշկների հետ զրույցում անկեղծացավ գեղեցկուհի Լիլիան:
«Արդի բժշկությունն ու հազարավոր մարդկանց աղոտքներն այս անգամ էլ հաղթեցին», – նշվում է ԲԿ–ի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին: Վթարի հետևանքով մահացել էր 3 մարդ, 5-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։–0–