Վրաստանի սահմանին կուտակված բեռնատարների հարցը կլուծվի
05.03.2020,
13:57
Կորոնավիրուսի վտանգի պատճառով Վրաստանի սահմանին կուտակված բեռնատարների հարցը կլուծվի օրվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բեռնատարները, որոնք կորոնավիրուսի վտանգի պատճառով մնացել են Վրաստանի հետ սահմանին, մինչև օրվա վերջ կհատեն սահմանը, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով հայկական բեռնատարները չեն կարողանում անցնել Վրաստանի սահմանը: Արդյունքում սահմանին բազմաթիվ մեքենաների կուտակում է առաջացել:
«Բեռնատարները պետք է ախտահանվեն, որպեսզի նրանց թույլ տան հատել հայ-վրացական սահմանը և մոտենալ «Վերին Լարսի» անցակետին»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշել է, որ վրացական կողմը անց է կացնում ախտահանման անհրաժեշտ աշխատանքները, սակայն սահմանին դեռևս այդմիսի մեկ մեքենա է աշխատում, որը սպասարկում է, միանգամից, 2 անցակետ:
Նրա խոսքով, նախատեսվում է, որ օրվա ընթացքում ևս մեկ մեքենա միանա անցկացվող աշխատանքներին, ինչը թույլ կտա արագացնել ախտահանման գործընթացը:
«Այս դեպքում, մեր բոլոր բեռնատարները կկարողանան անցնել սահմանը»,- ասել է Խաչատրյանը:
Նախարարը նշեց նաև, որ սահմանին կուտակված մեքենաներն այնքան էլ շատ չեն, քանի որ դրանցից շատերը, հավանաբար, հաշվի առնելով՝ սահմանի փակ լինելը և շուկայում պահանջարկի իրավիճակը, որոշել են դեռևս չհատել սահմանը:
«Մեր տվյալներով, ներկա դրությամբ, սահմանին գտնվում է մոտ 20-30 մեքենա, որոնք այսօր զննում կանցնեն և կհասնեն Լարս»,- ասել է Խաչատրյանը:-0-

Загружается новость ... "Лево"