ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Արշակունյաց պողոտայում նախատեսվում է երթևեկի փոփոխություն (ՖՈՏՈ)

01.03.2021, 12:57
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Արշակունյաց պողոտայում նախատեսվում է երթևեկի փոփոխություն. ՖՈՏՈ
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Արշակունյաց պողոտայում նախատեսվում է երթևեկի փոփոխություն (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2021 թվականի մարտի 2-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 65/1 հասցեի (Արշակունյաց պողոտա-Մասիսի փողոց խաչմերուկի հատված) դիմացի ճանապարհահատվածի չկարգավորվող հետիոտնային անցման տեղամասում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, հաղորդում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:

Փոփոխության արդյունքում Արշակունյաց պողոտայի նշված հետիոտնային անցման հատվածում կտեղակայվի «հետիոտնային կանչ»-ի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտ և այսուհետ տվյալ ճանապարհահատվածով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:–0–



 - рис.1