Սյունիքի մարզպետը ներկայացրել է մարզում տիրող իրավիճակը
27.05.2021,
14:47
Սյունիքի մարզպետը ներկայացրել է մարզում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքում իրավիճակն այս պահին նորմալ է, կրակահերթեր չկան, տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում։
«Եվ հակառակորդը, և մենք գտնվում ենք մեր նշված հատվածներում», – ասաց նա։
Պողոսյանը տեղեկացրեց, որ Սև լճի տարածքում ադրբեջանական և հայկական ԶՈւ–ներն ունեն 4–ական հենակետ, յուրաքանչյուր հենակետում 25–ական մարդ է (ընդհանուր առմամբ 100 մարդ Ադրբեջանի կողմից)։
ՊՆ–ի հաղորդմամբ, մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։–0–
Загружается новость ... "Лево"