Ստուգվել է ՀՕՊ ստորաբաժանման անձնակազմի պատրաստության մակարդակը

25.12.2020, 20:53
Ստուգվել է ՀՕՊ ստորաբաժանման անձնակազմի պատրաստության մակարդակը
Ստուգվել է ՀՕՊ ստորաբաժանման անձնակազմի պատրաստության մակարդակը
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներից մեկի անձնակազմը դեկտեմբերի 24-ին անցկացրել է ուսումնական պարապմունք:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, պարապմունքի շրջանակում իրականացվել է նաև ուսումնական հրաձգություն դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից:

«Ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքներն ու պատրաստության մակարդակը, կատարելագործվել զինծառայողների գործնական ունակություններն ու հմտությունները», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–