421.35
5
386.38
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Սպիտակներն» ընդդեմ «սևերի». Մարությանը կոշտ քննադատել է իշխանություններին իր հրաժարականի մասին քվեարկությունից առաջ (ՎԻԴԵՈ)

16:09
22 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելությում նշեց, որ իշխանություններն իրեն մեղադրում են հեղափոխությունից շեղվելու մեջ:

Մարությանն առաջիններից մեկն էր, ով 2018թ.-ին աջակցում էր հեղափոխությանը: Նա հեղափոխությունից հետո առաջինն էր, ով շրջանառության մեջ դրեց հասարակությանը «սպիտակների» և «սևերի» բաժանելու երևույթը: Մասնավորապես, «Իմ քայլը» դաշինքի բարեգործական միջոցառման ժամանակ, որի ընթացքում 2018թ.-ի սեպտեմբերի 2-ին միջոցներ էին հավաքվում նախընտրական արշավի համար Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունների շրջանակում Մարությանը հայտարարեց, որ նրանք լուսավոր ուժ են, իսկ ովքեր  չեն ցանկանում իրենց հաղթանակը, սևեր են:

«Եվ սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են արդարացնելու այդ որոշումը»,-նշեց քաղաքապետը:

Մարությանն իր ելույթում ասաց նաև, որ իր կարծիքով հեղափոխության հիմնական նպատակը պետք է լիներ ուրիշների կյանքը բարելավելը, բայց ներկայիս իշխանությունը եկավ և սկսեց բարելավել իրենց կյանքը։

«Մի երկիր, որը 30 % աղքատություն ունի, որն իր միջազգային գործընկերներից փող է խնդրում իր մանկապարտեզները կառուցելու, իր ճանապարհները կառուցելու, իր բյուջետային ծախսերը փակելու համար, արդ երկրի իշխանությունն արդարացնում է 200 հազար դոլարանոց մեքենայի գնումը, իբր դա պետության պրետսիժի համար է: Ասեմ, հարգելիներս, սա պրեստիժ չէ, հակառակը, սա մովետոն է, որը շատ վատ տպավորություն է թողնում: Դուք դրանով անգամ խղճահարություն չեք առաջանցում, այլ միայն քմծիծաղ ու տարակուսանք»,-ասաց նա ավագանու նիստում, որի ժամանակ քննարկվում էր նրան անվստահություն հայտնելու հարցը։

Քաղաքապետի խոսքով՝ 2018 թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության անդամները թաքուն բարձրացրել են իրենց աշխատավարձերը, և նախարարները սկսել են ստանալ 1.5 մլն դրամ, փոխնախարարներն էլ՝ 1 մլն դրամ։

Մարությանն անընդունելի և վիրավորական է անվանել իշխող խմբակցության կողմից առաջ քաշված այն թեզը, թե «որը Քաղաքացիական պայմանագրից չէ, դեմ է հեղափոխությանը և սատարում է հակահեղափոխական ուժերին»։

Այս առնչությամբ նա ասաց, որ բազմաթիվ ահազանգեր է ստացել բարձրաստիճան պաշտոնյաներից՝ աշխատանքից հեռացնելու խնդրանքով քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր «վատ մեկնաբանություն են գրել» կամ «վատ ստատուսի տակ հավանել»։

«Ես մերժեմ եմ բոլոր նման խնդրանքները, քանի որ հեղափոխությունն արվել է, որպեսզի մարդիկ չհալածվեն իրենց քաղաքական հայացքների համար»,-ասաց Մարությանը։

Նա ասաց նաև, որ շատ պաշտոնյաները դիմել են իրեն՝ իրենց մտերիմների համար որոշակի արտոնություններ տրամադրելու խնդրանքով։ Սակայն նա բոլոր նման դիմումները նույնպես մերժել է։

Մարությանը տեղեկացրեց, որ ինքը դեռևս 2019 թ.-ին վաճառքի է հանել քաղաքապետին կցված S դասի «Մերսեդեսը», գումարն էլ մուտագրել է քաղաքի բյուջե:

«Այս ողջ ընթացքում էկոնոմ դասի «Նիսան» եմ քշում: Ընդ որում ինքս եմ վարում, թիկնապահների մասին ընդհանրապես խոսք չկա: Երբեք պարգևավճար չեմ ստացել, թույլ չեմ տվել բարձրացնել աշխատավարձս: Սա հերոսություն չի, սա լավ չի, սա նորմալ է, որովհետև սա իմ համոզմունքն է և դա պետք է լինի հեղափոխությամբ պաշտոն ստացած յուրաքանչյուրի համոզմունքը, որովհետև 30 % աղքատություն ունեցող երկրում չի կարող հեղափոխական պաշտոնյան պետության հաշվին իր կյանքի որակը բարելավել և սեփական կոմֆորտի մասին մտածել: Բայց ինչպես տեսնում ենք, ՔՊ մեր գործընկերները չեն կիսում այս սկզբունքը: Դե հիմա ասեք՝ ովքեր են շեղվել հեղափոխական արժեքներից»,-ընդգծեց Մարությանը:

Նա հավելեց նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու որոշում է կայացրել դեռևս արցախյան երկրորդ պատերազմից առաջ, սակայն երկրում ստեղծված իրավիճակի պատճառով անցյալ տարվա դեկտեմբերի 7-ին կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:55
14 Մայիսի 2023
Փաշինյանն ու Միշելը քննարկել են Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը
Փաշինյանը Բրյուսելում ոչ ֆորմալ հադիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ
00:28
14 Մայիսի 2023
Բրյուսելում մեկնարկել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Շառլ Միշելի հետ (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ. ՎԻԴԵՈ
22:53
12 Մայիսի 2023
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները (ՖՈՏՈ)
Փարաքարում վիրավոր թռչունն ընկել է տներից մեկի բակը, օգնության են հասել փրկարարները. ՖՈՏՈ
22:36
12 Մայիսի 2023
Ադրբեջանի արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
Ադրբեջանի կողմից արձակած կրակի հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ և մեկ վիրավոր
12:40
12 Մայիսի 2023
Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
Նախօրեին Երևանի Արցախի պողոտայում գտնված նորածնի վիճակում նկատվում է դրական տեղաշարժ, նա հոսպիտալացվել էր ծայրահեղ ծանր վիճակում
10:58
12 Մայիսի 2023
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր, մեկի վիճակը ծանր է (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր ԱԹՍ է կիրառել Սոթքի ուղղությամբ. հայկական կողմն ունի ևս 2 վիրավոր. ՖՈՏՈ
10:17
12 Մայիսի 2023
Վթար է. մինչև ժամը 16:00-ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Վթարի հետևանքով այսօր մինչև ժամը 16:00-ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
10:01
12 Մայիսի 2023
ՊՆ-ն' սահմանին տիրող իրավիճակի մասին
Մայիսի 11-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 4 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում են հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ
19:05
11 Մայիսի 2023
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
Ադրբեջանը հրետանային միջոցներ է կիրառում Նորաբակի ուղղությամբ
16:07
11 Մայիսի 2023
Ավինյանը բացառել է «Նեմեսիսի» հուշարձանի ապամոնտաժումը
Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ, հայտարարել է Ավինյանը
14:24
11 Մայիսի 2023
Նոր տրոլեյբուսներից 4-ը արդեն Երևանում են (ՖՈՏՈ)
Երևանում են նոր տրոլեյբուսներից 4–ը. ՖՈՏՈ
13:21
11 Մայիսի 2023
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարի ռեժիմը Սոթքի հատվածում. ՊՆ
Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը