438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 2500 հաշմանդամություն ունեցող անձ հնարավորություն կունենա օգտվել անձնական օգնականի ծառայությունից

16:57
12 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում շուրջ 2500 հաշմանդամություն ունեցող անձ հնարավորություն կունենա օգտվելու անձնական օգնականի ծառայությունից:

Պետությունը պատրաստվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ներդնել անձնական օգնականի ինստիտուտը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցներով, հաղորդում է «Արմենպրեսը»:

Շահառուների շրջանակը ներառում է ամենակարիքավոր խումբը. անձնական օգնականի ծառայություն կարող է տրամադրվել հենաշարժական, տեսողական և հոգեկան խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող այն անձանց, ում ընտանիքը հաշվառված է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում:

«Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, նաև հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը: Նրանք բոլորը պարտադիր պետք է անցնեն համապատասխան վերապատրաստում: Անձնական օգնականները վարձատրվելու են ժամավճարով՝ 1050 դրամ, ինչը հնարավոր է վերանայվի», – ասել է Ստեփանյանը: Եթե նման չափով ժամավճարը պահպանվի, ապա մոտ 5 մլրդ դրամ բյուջեից կնախատեսվի այս կարիքների համար:

Նոր կարգավորումն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունվարի 1-ից, սակայն մինչ այդ, որոշ համայնքներում այն արդեն իսկ ուժի մեջ կմտնի պիլոտային ձևաչափով: Նպատակը համակարգի խութերը վերհանելն է, մեխանիզմների գործունակությունը ստուգելն է, գուցե պարզեցնելու, բարելավելու կարիք լինի:

Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները տարբեր են, հետևաբար նրանց մատուցվող անձնական օգնականի ծառայությունը պետք է լինի կոնկրետ՝ յուրաքանչյուրի կարիքներին համահունչ:

«Մեկին, օրինակ, աջակցության կարիք է լինելու տանը, որ ճիշտ ժամանակին ընդունի իր դեղահաբերը, մյուսին պետք է օգնել աշխատավայր ուղեկցելու հարցում, մեկ այլ անձ կարիք կունենա իր համար գնումներ կատարելու և այլն: Այսինքն՝ ինչպես տեսնում եք, կարիքները տարբեր են», – ասել է նախարարի տեղակալը:

Ստեփանյանը տեղեկացրել է, որ ոչինչ առանց թիրախային խմբի հետ համաձայնեցնելու, առանց նրանց հետ քննարկելու չեն նախաձեռնում:

Նա նկատել է, որ այս ծրագիրը նաև հնարավորություն է տալիս հաշմանդամություն ունեցող անձին խնամող ընտանիքի անդամին վերադառնալ աշխատաշուկա, հմտությունները զարգացնել: Մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքացուն աջակցելը, աշխատաշուկայում ներառելը՝ օգտագործելով մասնագիտական ներուժը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու