Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն
11.08.2022,
14:52
Հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Կառավարությունը հաստատեց հաշմանդամություն ունեցող անձանց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստին նախագիծը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։
«Որոշման նպատակն է անձնական օգնականի ծառայություն տրամադրելու միջոցով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքի իրացմանը, ինչը մեր երկրի և միջազգային պարտավորությունից է բխում, և նաև մեր Կառավարության հանձնառության հնգամյա ծրագրից»,- ասել է Ժամակոչյանը։
Որոշմամբ սահմանվում է, որ անձնական օգնականի ծառայությունը մատուցվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով։
«Անձնական օգնականի ծառայությունը կարող են ստանալ հենաշարժական, տեսողական և հոգեկան, մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, որոնց ընտանիքները հաշվառված կլինեն ընտանիքների անապահովության համակարգում և կունենան անապահովության որոշակի մակարդակ»,- ասել է Ժամակոչյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծով նախատեսվում է, որ 2450 անձ կստանա անձնական օգնականի ծառայություն։
«Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ, ով կանցնի վերապատրաստում և կհավաստագրվի։ Նաև անձնական օգնական կարող է լինել հաշմանդամություն ունեցող անձի ընտանիքի անդամը»,- ասել է Ժամակոչյանը։
Որոշումն ուժի մեջ է մտնելու 2024թ-ի հունվարի 1-ից, բայց 2023թ-ին կիրականացվի փորձնական ծրագիր, որի արդյունքներով շտկումներ կիրականացվեն ընդունված կարգի մեջ։ Նախնական հաշվարկով` անձնական օգնականի ծառայության մատուցման համար կպահանջվի 5 186 160 000 դրամ։ Հաշվարկը կատարվել է ժամավճարի սկզբունքով՝ 1 ժամվա համար 1050 ՀՀ դրամ։–0–