Շենքի փլուզում Երևանում, Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը, COVID-19–ի պատվաստանյութը` Հայաստանի շուկայում. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը
29.08.2020,
09:00
Շենքի փլուզում Երևանում, Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը, COVID-19–ի պատվաստանյութը` Հայաստանի շուկայում. ամփոփում ենք նախորդ շաբաթվա լրահոսը

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 24–28)։
- Երևանում նախնական տվյալներով գազի արտահոսքից շենք է փլուզվել, ինչի հետևանքով կա զոհ և վիրավորներ։
- Արդեն մեկ շաբաթ է` համացանցում քննարկվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ Թորոսյանը ջնջեց Facebook–յան իր անձնական ու պաշտոնական էջերը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ վարչապետի որոշմամբ, նրան տրամադրվել է արձակուրդ մինչև սեպտերբեի 18–ը։ Մամուլում սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որ Փաշինյանի և Թորոսյանը միջև «սև կատու է անցել», ավելի ուշ Թորոսյանը պարզաբանեց ստեղծված իրավիճակը։
- Կառավարության նիստի ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ մինչև սեպտեմբերի 11–ը հայտարարված արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի։ Դրա փոխարեն մշակվում են նախագծեր, որոնց միջոցով հնարավոր կլինի հարկ եղած դեպքում սահմանել կարանտին։
- Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը հայտնել է, թե երբ Հայաստանի շուկայում կհայտնվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։
- Մոտ մեկ շաբաթ է` ԿԳՄՍՆ–ի դիմաց կազմակերպվում է բողոքի ակցիա` նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Ինքը` Հարությունյանը, հայտնել է, որ իր հրաժարականի հարցը չի քննարկվում։–0–