625.26
6.93
520.88
+12
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյանը մեկնաբանել է իր հրաժարականի, վարչապետի հետ կոնֆլիկտի և կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու լուրերը

15:14
27 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հինգշաբթի մեկնաբանել է իր հրաժարականի, վարչապետի հետ կոնֆլիկտի և կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին լուրերը;

Փաշինյանն օգոստոսի 25–ին որոշում է ստորագրել, որով Թորոսյանին տրամադրվել է արձակուրդ մինչև սեպտեմբերի 18–ը։

«Վարչապետի հետ նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հանդիպել։ Նման հրապարակումներ հիշում եմ, որ կան արդեն երկու տարի, հետևաբար իմաստ չեմ գտնում այդ լուրերի համար պատճառներ փնտրել։ Միգուցե ոմանց դրդմամբ, միգուցե գլոբալ քաղաքական շահարկումների, ոչ միայն իմ անձով պայմանավորված, բայց դրանց պատասխաններն արդեն տրվել են», – ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում։

Պատասխանելով այն հարցին, թե կոշտ խոսակցություն ունեցե՞լ է վարչապետի հետ, և նա ինչպե՞ս է գնահատում նախարարության աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում` Թորոսյանը նշել է, որ աշխատանքների գնահատականը միամոմենտ երևույթ չէ, այլ պրոցես է, որը միշտ տեղի է ունենում` սկսած հրապարակային քննարկումներից նիստերի ժամանակ վերջացրած տետ–ա–տետ հանդիպումներից։

«Կոնկրետ վերջին շրջանում վարչապետի հետ տետ–ա–տետ, փակ քննարկում տեղի է ունեցել ավելի քան երկու շաբաթ առաջ։ Վերջին անգամ եղել եմ կառավարության նիստին, որի ժամանակ ոչ մի կոնկրետ բան չի քննարկվել։ Իսկ գլոբալ առումով կորոնավիրուսի դեմ պայքարը միայն ԱՆ–ի գործը չէ, այլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության։ Եվ այդպես էլ եղել է, բոլոր գերատեսչություններն իրենց մասով արել են իրենց աշխատանքները և շարունակում են անել, և մենք էլ մեր մասով։ ՀՀ քաղաքացիների` կորոնավիրուսով հիվանդացած և դժբախտաբար մահացած տոկոսը ցույց է տալիս, որ առողջապահական համակարգն արել է ավելին, քան կարող էր` հաշվի առնելով վերջին տասնամյակներին առողջապահությանը հատկացված թե ֆինանսական միջոցները, թե ուշադրությունը», – ասել է Թորոսյանը։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, առողջապահության ոլորտին և նախարարությանը տրված գնահատականը չի կարող լինել այլ, քան «բավարար» կամ «լավ»։

«Այն մոբիլիզացիան, որը առողջապահական ամբողջ համակարգն իր 40 հազար աշխատողների և ավելի կոնկրետ 5 հազար աշխատողներով, որոնք զբաղված են եղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ և կանխարգելմամբ, աննախադեպ է երբևէ Հայաստանի պատմության մեջ։ Նման մոբիլիզացիա` և մարդկային ռեսուրսների, և ֆինանսական ռեսուրսների, և սարքավորումների, երբեք չի եղել։ Եվ այդ ամեն ինչն արվել է շատ արագ, շատ կարճ, 24 ժամ աշխատելու ռեժիմով։ Եվ նույնը շարունակվում է մի քիչ ավելի թույն տեմպով, որովհետև բարեբախտաբար ունենք ավելի լավ վիճակ», – նշեց նախարարը։

Լրագրողի դիտարկմանը, որ համավարակի թվերը նվազել են, սակայն համավարակը դեռ հաղթահարված չի և հարցին՝ ինչո՞ւ է նախարարը հիմա գնում արձակուրդ, Թորոսյանը պատասխանել է. «Ինձ թվում է` դա ոչ թե իմ սահմանադրական իրավունքն է, այլ իմ երեխաների և իմ ընտանիքի, և այդ իրավունքը ոչ ոք չի կարող ոտնահարել։ Ես լինելու եմ Հայաստանում, միշտ հասանելի, հավանաբար որոշ օրեր նաև գործի եմ գնալու», – ասել է Թորոսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե համավարակի ընթացքում Առողջապահության նախարարության կատարած ծախսերի վերաբերյալ պարետատունը հաշվետվություն պահանջե՞լ է` նախարարն ասել է, որ իրենցից որևէ կառույց հաշվետվություն չի պահանջել։

«Մենք չենք սպասում հաշվետվություններ պահանջելուն։ Մենք հրապարակում ենք մեր բոլոր ծախսերը, և մի քանի օր առաջ արդեն հրապարակել ենք ծախսերն օգոստոսի 1–ի դրությամբ։ Ես կարծում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ժամանակ արված ծախսերի վերաբերյալ քննարկումը պետք է լինի մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ. արդյոք մենք բավարար քանակով ի վերջո ֆինանսավորեցի՞նք կորոնավիրուսի դեմ պայքարը, թե՞ օրինակ թողեցինք անպաշտպան մեր բժիշկներին, առանց դեղորայք մեր հիվանդներին, առանց սարքավորումներ մեր հիվանդանոցները։ Նման բան չկա, որովհետև մենք բավարար չափով արել ենք ծախսերն իմ ասած բոլոր ուղղություններով։ Մոբիլիզացիան պահանջել է նաև ֆինանսական ռեսուրսներ, որոնք տրամադրվել են բավարար չափով, իհարկե առյուծի բաժինը` պետական բյուջեից, փոքր մասը` մեր գործընկերներից, որոնց շատ շնորհակալ ենք», – ասաց Թորոսյանը։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:13
04 Մայիսի 2021
Սկանդալ. 2 կին ծեծկռտուք են սարքել, իսկ Արարատ Միրզոյանի հետ լարվածությունը խորանում է.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Սկանդալ. 2 կին ծեծկռտուք են սարքել, իսկ Արարատ Միրզոյանի հետ լարվածությունը խորանում է.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
21:40
04 Մայիսի 2021
Ադրբեջանից վերադարձած 3 գերիներն անցնում են բժշկական փորձաքննություն, արդեն խոսել են հարազատների հետ. պատգամավոր
Ադրբեջանից վերադարձած 3 գերիներն անցնում են բժշկական փորձաքննություն, արդեն խոսել են հարազատների հետ
21:04
04 Մայիսի 2021
Հայաստան է վերադարձել երեք ռազմագերի
Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի
20:51
04 Մայիսի 2021
Երևանում սպասում են Ադրբեջանից գերիների վերադարձին
Երևանում սպասում են Ադրբեջանից գերիների վերադարձին
17:47
04 Մայիսի 2021
ԵԽ ավելի քան 120 պատգամավոր Ադրբեջանից պահանջում են Հայաստան վերադարձնել բոլոր գերիներին
Եվրախորհրդարանի ավելի քան 120 պատգամավոր դիմել է Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից Հայաստան վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին
17:42
04 Մայիսի 2021
Պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներից մեկը
Պաշտոնից ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներից մեկը
13:37
04 Մայիսի 2021
Հավաքե՛ք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում. բարկացած Հրաչյա Հակոբյանը՝ ԼՀԿ–ական պատգամավորին (ՎԻԴԵՈ)
Հավաքե՛ք ձեզ, իմացեք որտեղ եք խոսում. բարկացած Հրաչյա Հակոբյանը՝ ԼՀԿ–ական պատգամավորին.ՎԻԴԵՈ
12:35
04 Մայիսի 2021
Փաշինյանի կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին. Մակունց
Փաշինյանի կուսակցությունն առանձին կմասնակցի ընտրություններին
11:04
04 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 399 նո դեպք, 635 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 399 նո դեպք, 635 մարդ առողջացել է, 16  մարդ մահացել է
10:39
04 Մայիսի 2021
36 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի 3 վարչական շրջաններում և Արարատի մարզի մի շարք հասցեներում
23:01
03 Մայիսի 2021
3 օրենքով գող են կալանավորել, Մովսես Հակոբյանին էլ մեղադրանք է առաջադրվել. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
3 օրենքով գող են կալանավորել, Մովսես Հակոբյանին էլ մեղադրանք է առաջադրվել. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
22:51
03 Մայիսի 2021
Հրապարակվել են 19 հայ գերիների անուններ, ովքեր խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից
Հրապարակվել են 19 հայ գերիների անուններ, ովքեր խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից