ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը նշել է հայ հասարակության ամենագլխավոր խնդիրը։
«Ամենագլխավոր խնդիրը մեզ համար համախմբել պառակտված հասարակությունը։ Պառակտված հասարակության դեպքում անհնար է որևէ բան անել` ոչ անվտանգություն, ոչ տնտեսական առաջընթաց։ Տեսնենք ընտրությունների արդյունքներից պարզ կլինի», – ասաց Սարգսյանը քվեարկությունից հետո։
Նա նշեց, որ այս ընտրությունները շատ են տարբերում բոլոր նախկին ընտրություններից, այդ պատճառով հիմա անհնար է անել որևէ կանխատեսում։
«Ես իմ ընտրությունը կատարել եմ դեռևս 33 տարի առաջ և այսօր էլ իմ վերաբերմունքը չի փոխվել։ Ես քվեարկել եմ հանուն անվտանգ, ինքնիշխան, տնտեսապես զարգացած Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հանուն հզոր հայկական բանակի, հանուն մեր սահմանների անձեռնամխելության, հանուն մեր հասարակության հաշտեցման», – ասաց Սարգսյանը։
Խոսելով քաղաքական ուժերից մեկի հետ կոալիցիայի ստեղծման հնարավորության մասին` Սարգսյանը նշեց, որ դրա մասին հնարավոր է խոսել ընտրությունների արդյունքներից հետո։
Ինչ վերաբերում է խախտումներին, ապա, նրա խոսքով, ողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի վերջին օրերին ակնհայտ հրահանգավորումով լծված են իր քաղաքական ուժի դեմ բիրտ ուժ կիրառելուն։
«Անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական, առանց դատարանի որոշման անօրինական խուզարկություններ, ձերբակալություններ։ Մենք առավոտվանից ուշադիր հետևում ենք իրադարձություններին և կարծում եմ, որ օրվա երկրորդ կեսին միջանկյալ հայտարարություն կանենք և հիմնական հայտարարություն կանենք քվեարկության ավարտից հետո», – ասաց Սարգսյանը։
Պատասխանելով վրացի լրագրողի խնդրանքին մեկնաբանելու հայ–վրացական հարաբերությունների զարգացման հեռանկարները` նա նշեց, որ դեռևս չի կարող հստակ պատասխանել։
«Սակայն աշխարհում դժվար է գտնել պետությունների օրինակներ, որոնք հազարամյակներով ապրել են կողք–կողղքի և լրջորեն իրար հետ չեն պատերազմել, և այդ պատճառով ես կարծում եմ, որ մենք պետք է դա հասկանանք և զարգացնենք», – ասաց Սարգսյանը։–0–