Սայլակով տղան ստեղծել է ավտոմեքենան միայն ձեռքով վարելու հարմարանք ու վարում է առանց ոտքերի (ՎԻԴԵՈ)

29.10.2021, 14:37
Պատերազմի ժամանակ ողնուղեղային վիրավորում ստացած Անդրանիկը ստեղծել է ավտոմեքենան միայն ձեռքով վարելու հարմարանք.ՎԻԴԵՈ
Սայլակով տղան ստեղծել է ավտոմեքենան միայն ձեռքով վարելու հարմարանք ու վարում է առանց ոտքերի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պատերազմի ժամանակ Անդրանիկը ստացել է ողնուղեղային վիրավորում, այժմ տեղաշարժվում է սայլակով: Աշխատանքի անցնելուց հետո ստիպված էր ամեն օր Արտաշատից Երևան գալ: Այնպես որ որոշել է հեշտացնել սեփական կենցաղն ու իր ձեռքով՝ հոր օգնությամբ, ստեղծել հարմարանք, որը թույլ է տալիս ավտոմեքենան վարել միայն ձեռքերով, հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը:

Այդ հարմարանքը նորություն չէ, բայց ասում է՝ ինձնից լավ ո՞ր արհեստավորը կպատկերացներ, թե ինչն է հարմար հենաշարժողական խնդիր ունեցողին: 

Այժմ Անդրանիկն ուզում է նաև մյուս տղաների համար ավտոմեքենա վարելու հնարավորություն ստեղծել: 

Հենց այդ գաղափարն իրականացնելու, արտադրամաս ստեղծելու համար էլ Անդրանիկը ստացել է բիզնես դրամաշնորհ՝ Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/-ի և Aznavour Foundation-ի համատեղ ծրագրի շրջանակում: Շուտով կսկսվեն արտադրամասի շինարարական աշխատանքները:–0–