ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Քննչական կոմիտեն ավարտել է Հայրենիքի փրկության շարժման կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի դեմ հարուցված գործի նախաքննությունը։
Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է Մանուկյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
«Քննչական կոմիտեն այսօր քաղաքական պրիմիտիվ և խայտառակ գործերի շարքից ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի վերաբերյալ գործով հայտարարեց նախաքննության ավարտ: Միջնորդելու եմ կարճել այս քաղաքական գործը, քանի որ այն առնչություն չունի քրեական օրենսգրքի հետ` առհասարակ: Զարգացումների մասին հավելյալ կտեղեկացնեմ: Միաժամանակ հիշեցնեմ, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նույն իրավապահ համակարգը ոչ մի հանցակազմ չէր տեսել 1) պատգամավորներին հետապնդելու և ճնշելու մեջ 2) «Կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանում վարչապետ չի լինի» գործողությունների և արտահայտությունների մեջ», – նշել է Վարդևանյանը:
Նշենք, որ նրանՄանուկյանին
մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։–0–