538.95
6.44
480.22
+4
Եղանակը Երևանում
Հայ

Սա սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ. Վազգեն Մանուկյանը՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին (ՎԻԴԵՈ)

13:10
04 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ. 4 մարտի./Նովոստի–Արմենիա/. Առաջադրված մեղադրանքը սովորական քաղաքական հետապնդում է, լուրջ գործ չէ։

Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով իրեն ՔԿ-ում քիչ առաջ առաջադրված մեղադրանքին, հաղորդում է news.am–ը։

Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Նրա նկատմամբ խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մանուկյանը հայտնեց, որ հրաժարվել է ցուցմունք տալ. «Խոսակցություն չգնաց, պարզաբանում չեղավ, որովհետև ես ոչ մի հարցի չեմ պատասխանել»։

Լրագրողների հետ զրույցում Մանուկյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն ասաց, որ այս գործով գործ ունեն պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ. «Պարզ է, որ քաղաքական իշխանությունն ունենում է քաղաքական հակառակորդ, վերջին 3 տարիների ընթացքում տեսնում ենք, որ անպայման պետք է լինի քրեական գործ։ Տվյալ դեպքում գործ ունենք մի քանի քաղաքական հայտարարություններն իբրև Քրեական օրենսգրքի առնչության մեջ դիտարկելու Քննչական կոմիտեի մի փորձ, որը պարզ է, որ պատվեր է։ Խոսքերից մեկը վերաբերում էր պլան ա, պլան բ-ին, եթե պլան բ-ին ուղղված կոչ լիներ, ապա պլան բ-ի իրացումը կտեսնեինք»։

Պաշտպանի խոսքով՝ առաջադրված մեղադրանքի էությունը պարզ չէ. «Պարզ չէ առնչությունն այդ մեղադրանքի Քրեական օրենսգրքի հոդվածների հետ»։

Նա ասաց, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ որոշումը բողոքարկելու է. «Բոլոր հնարավոր քրեադատավարական գործիքներով արձագանքելու ենք այս իրավիճակին»։

Անդրադառնալով մեղադրանքին՝ Վարդևանյանն ասաց. «Քրեաիրավական տեսանկյունից ցանկացած կոչ պետք է լինի իրական և իրական լինելու մասով պետք է լինի հետևանքը։ Այսինքն՝ քաղաքական բնույթի հայտարարությունը քրեաիրավական ներգործության տիրույթից տարբերվում է բացառապես իր իրականության և հետևանքների տեսանկյունից գնահատման։ Եթե Վազգեն Մանուկյանն ունենար նման ցանկություն, ապա դա ունենալու էր հետևանք»։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:05
26 Նոյեմբերի 2021
Ամառ նոյեմբերին.Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +24–ի
Ամառ նոյեմբերին.Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա` հասնելով +24–ի
11:49
26 Նոյեմբերի 2021
Այսօր Ադրբեջանը Հայաստանին երկու գերի է փոխանցել, հայտնի են նրանց անունները
Այսօր Ադրբեջանը Հայաստանին երկու գերի է փոխանցել, հայտնի են նրանց անունները
11:19
26 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 675 նոր դեպք, 1539 մարդ առողջացել է, 40 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 675 նոր դեպք, 1539 մարդ առողջացել է, 40 մարդ մահացել է
10:15
26 Նոյեմբերի 2021
Հաստատվել է բուհերի 2022/2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
Հաստատվել է բուհերի 2022/2023 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
21:33
25 Նոյեմբերի 2021
Ինչպե՞ս են նոյեմբերի 16–ին գերեվարվել հայ զինծառայողները. 7 զինծառայող ու գումարտակի հրամանատարի պ.կ–ն փախուստի են դիմել, վերջինս կալանավորվել է
Ինչպե՞ս են նոյեմբերի 16–ին գերեվարվել հայ զինծառայողները. 7 զինծառայող ու գումարտակի հրամանատարի պ.կ–ն փախուստի են դիմել, վերջինս կալանավորվել է
21:12
25 Նոյեմբերի 2021
Ամերիաբանկը մանրածախ բիզնեսի վարկավորման ցուցանիշներով գրանցել է զգալի աճ բոլոր ուղղություններով (ՎԻԴԵՈ)
Ամերիաբանկը մանրածախ բիզնեսի վարկավորման ցուցանիշներով գրանցել է զգալի աճ բոլոր ուղղություններով.ՎԻԴԵՈ
19:47
25 Նոյեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է Ռուսաստանի Դաշնություն SWIFT դրամական փոխանցումների ուղարկման ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ֆիզիկական անձանց 25.11.21-25.02.22թթ․ կատարել դրամական փոխանցումներ դեպի Ռուսաստան ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ իջեցված սակագներով
18:48
25 Նոյեմբերի 2021
«Դուք հոգեբանորեն առո՞ղջ եք». Էլիբեգովան ԱԺ ամբիոնից քննադատել է Փաշինյանի հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
«Դուք հոգեբանորեն առո՞ղջ եք». Էլիբեգովան ԱԺ ամբիոնից քննադատել է Փաշինյանի հայտարարությունը.ՎԻԴԵՈ
17:20
25 Նոյեմբերի 2021
Սանհանգույցի անմխիթար վիճակ, ժամկետանց դեղեր, մասնագետների պակաս. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնետում խայտառակ վիճակ է (ՖՈՏՈ)
Սանհանգույցի անմխիթար վիճակ, ժամկետանց դեղեր, մասնագետների պակաս. Վարդենիսի նյարդահոգեբանական տուն–ինտերնետում խայտառակ վիճակ է.ՖՈՏՈ
16:24
25 Նոյեմբերի 2021
ԱԺ խոսնակը մոտ 200 հազար դոլարանոց նոր ծառայողական ավտոմեքենա կստանա
Ալեն Սիմոնյանը մոտ 200 հազար դոլարանոց նոր ծառայողական ավտոմեքենա կստանա
13:27
25 Նոյեմբերի 2021
COVID-19–ի դեմ պատվաստված քաղաքացիները 6 ամիս անց կարող են վերապատվաստվել.նախարար
COVID-19–ի դեմ պատվաստված քաղաքացիները 6 ամիս անց կարող են վերապատվաստվել
13:10
25 Նոյեմբերի 2021
Դպրոցների շենքերի կառավարմամբ կզբաղվի ուրիշ պաշտոնյա.Փաշինյան
Դպրոցների շենքերի կառավարմամբ կզբաղվի ուրիշ պաշտոնյա, նոր փոփոխություններ են նախատեսված