Փաշինյանը մեկնել է Մյունխեն

16.02.2024, 10:13
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն:

Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետ մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Facebook–յան իր էջում։

Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը երկկողմ մի շարք հանդիպումներ կունենա արտերկրի գործընկերների հետ:-0-