«Պայքարելու ենք և հաղթելու ենք». Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
28.01.2021,
01:21
«Պայքարելու ենք և հաղթելու ենք». Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Загружается новость ... "Лево"
«Եթե լինեն ընտրություններ, նայած ինչ ֆորմատով, քաղաքական պայքարի համար ամբողջ գործիքակազմն ունենք, կա նաև թիմ։ ինչ վերաբերում է ընտրություններին, շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիճակը կայունացվեր ու հանգիստ միջավայրում կազմակերպվեր ընտրություններ, որովհետև այսօր արտահերթ ընտրությունները այս հակասությունների մթնոլորտում, շատ զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում իսկապես վտանգավոր է, սակայն եթե ընտրություններ լինեն, իհարկե, միանշանակ եմ մասնակցելու, եթե ավելի արագ լինեն ընտրություններ, ապա չեմ կարծում, որ չմասնակցելը ճիշտ է, հակառակ դեպքում մենք այս մարդկանց հնարավորություն կտանք վերահաստատել իրենց իշխանությունը: Եթե այս մարդիկ չեն հասկանում, որ այս պայմաններում ընտրությունները վտանգավոր են երկրի համար, այնուամենայնիվ ընտրություններ անեն, ընտրություններում իրենց մենակ թողնել հանրության հետ պետք չէ, այո, մասնակցելու ենք, և հաղթելու ենք, պայքարելու ենք, և հաղթելու ենք», – ասել է Քոչարյանը։–0–