417.4
4.02
393.4
+16
Եղանակը Երևանում
Հայ

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման

11:59
01 Հունիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին ընտրակաշառք տալու համար, հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն 2021 թվականի հունիսին նախնական համաձայնության էր եկել նույն շտաբի հավաքարար Ն.Մ-ի հետ և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար՝ Նորամարգ համայնքի մի շարք բնակիչներին մեկ ձայնի դիմաց տվել էր 15 հազարական դրամ կաշառք։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, Նորամարգ համայնքի վարչական տարածքում, Շտաբի պետ Վ.Հ.-ն Շտաբի հավաքարար Ն.Մ.-ի հետ, իսկ վերջինս նաև Նորամարգ համայնքի բնակիչներ Է.Կ.-ի և Ի.Ա.-ի հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ 645 հազար դրամի չափով կաշառք են տվել Նորամարգ համայնքի մի շարք ընտրողների։ Հսկող դատախազի որոշմամբ, Հատուկ քննչական ծառայությունում (Հակակոռուպցիոն կոմիտե) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, 2021 հուլիսի 19-ին Շտաբի պետ Վ.Հ.-ին, Շտաբի հավաքարար Ն.Մ-ին, Նորամարգ համայնքի բնակիչներ Է.Կ.-ին և Ի.Ա.-ին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը): 2021 թվականի հունիսի 19-ին Վ.Հ․-ն ձերբակալվել էր, հունիսի 23-ին՝ կալանավորվել, իսկ Ն.Մ-ի, Է.Կ.-ի և Ի.Ա.-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Դատախազը 2021 թվականի հուլիսի 19-ին հաստատել է մեղադրյալներ Վ.Հ.-ի, Ն.Մ.-ի, Է.Կ-ի և Ի.Ա.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ 2023 թվականի մայիսի 25-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել իրենց վերագրվող արարքների կատարման մեջ. Վ.Հ.-ն դատապարտվել է 4 տարի ազատազրկման և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է ափոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Քաղաքացիներ Ն.Մ.-ն, Է.Կ.-ն և Ի.Ա.-ն դատապարտվել են ազատազրկման 4 տարի ժամկետով: Դատարանը 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ որոշում է կայացրել Ն.Մ.-ի, Է.Կ.-ի և Ի.Ա.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ այդ ընթացքում մշտական բնակության վայրը չփոխելու պարտականությամբ։

Նախաքննության ընթացքում հայտնաբերված և առգրավված ընտրակաշառքի՝ 15 հազար, 14 հազար, 10 հազար, 60 հազար դրամ գումարները դատարանի դատավճռով ենթակա է բռնագրավման՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ