ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստիի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Սյունիքի մարզպետի տեղակալ Մելիքսեթ Պողոսյանին։
Загружается новость ...
"Право"
Ինչպես նշվում է կառավարության կայքում, համապատասխան որոշումը ստորագրվել է երեքշաբթի։
ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 3–ին
ընդունեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրաժարականը, ով նոյեմբերի 30–ին հրաժարականի դիմում էր ներկայացրել։
ԶԼՄ–ներում հրապարակված հայտարարության մեջ նա նշել էր. «Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ (խոսքը Արցախի հարցով հայտարարության մասին է, խմբգր)»։–0–