ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունեց Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու որոշումը։
Որոշման մանրամասները չեն ներկայացվել։
Նոյեմբերի 30–ին Հունան Պողոսյանը հրաժարական էր տվել Սյունիքի մարզպետի պաշտոնից։ ԶԼՄ–ներում հրապարակված հայտարարության մեջ նա նշել էր. «Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ (խոսքը Արցախի հարցով հայտարարության մասին է, խմբգր)»։
Սահմանների հետ կապված իրավիճակի մասին
Հայաստանում չի հանդարտվում լարվածությունը պետական սահմանների սահմագծման և սահմանազատման հետ կապված հարցերի պատճառով։ Նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանին է հանձնվում Արցախի տարածքի զգալի մասը։
ԶԼՄ–ներում և սոցցանցերում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Կապանի օդանավակայանի տարածքն ու Սյունիքի մի քանի գյուղեր իբր պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սակայն օրերս Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը ԽՍՀՄ–ի տարիներին անցել է Կապանի օդանավակայանի մոտակայքով, սակայն օդանավակայանը մնում է Հայաստանի տարածքում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում