Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն․ Ալեն Սիմոնյան
21.03.2024,
13:53
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանն անհամբերությամբ է սպասում ԵՄ–ի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս, հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարևոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին», – հայտարարել է Սիմոնյանը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում ելույթի ժամանակ։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման հարցում զգալի հետընթաց է գրանցվել։ Նրա խոսքով, ԱԳՆ-ն փորձում է ակտիվացնել իր աշխատանքը և հույս ունի, որ այս տարի իրավիճակը դեպի լավը կփոխվի։–0–