ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Իմ քայլի» պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Загружается новость ...
"Право"
Այս մասին նշվում է ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱԺ–ի կայքում։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված», – նշվում է Լենա Նազարյանի հայտարարության մեջ:–0–