416.1
4.23
387.32
+13
Եղանակը Երևանում
Հայ

Փաշինյանը պարզաբանում է, թե որն է անվտանգության զգացողությունը կիրանցիների համար

14:19
02 Մայիսի 2024
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկնաբանել է ընդդիմության թեզն այն մասին, որ ըստ գործընթացի՝ Կիրանց գյուղի կառուցվող դպրոցն Ադրբեջանի սահմանից լինելու է չնչին հեռավորության վրա և լինելու է դիտարկվող, ինչը նշանակում է, որ այն չի կարող լինել անվտանգ։

«Հիմա էլ է դիտարկվող: Տեսեք, ասում են՝ այդ գյուղերը, տարածքները դառնում են խոցելի: Չնայած, նախորդ օրը գյուղի հարգելի ներկայացուցիչները պնդեցին, թե չէ, հիմա խոցելի չէ, այն առումով, որ ուղիղ նշանառության տակ չէ: Ես հատուկ այդ հանդիպումից հետ մեր զինվորականերին հրավիրել եմ և հարցրել՝ հիմա Կիրանց գյուղը և Կիրանց գյուղի դպրոցն այս պահին խոցելի՞ է, թե՞ խոցելի չէ, ուղիղ նշանառության տա՞կ է, թե ուղիղ նշանառության տակ չէ: Ինձ ասել են, որ ուղիղ նշանառության տակ է: Եվ այս է տարբերությունը՝ այսօր դպրոցն ուղիղ նշանառության տակ է, և դպրոցի և մոտակա ադրբեջանական դիրքի միջև ոչ մի խոչընդոտ չկա, իսկ սահմանազատման գործընթացից հետո լինելու է խոչընդոտ՝ ի դեմս սահմանազատված սահմանի», – ասել է նա։

Հաղորդավարի այն անդրադարձին, թե ռազմական տեսակետից, բայց զուտ սոցիալական, կենցաղային տեսակետից՝ ադրբեջանցիները վիզուալ հեռու էին դպրոցից, հիմա աշակերտները տեսնելու են ադրբեջանցիներին՝ Փաշինյանը նշել է, որ դեռ շատ հարցեր կան, որոնց պատասխանները չունեն, քանի դեռ գետնի վրա աշխատանք չեն իրականացրել:

Загружается новость ... "Лево"

«Մենք քարտեզի վրա տեսնում ենք, մենք google քարտեզի վրա տեսնում ենք, բայց միևնույն է, այդ թվում՝ Ոսկեպարի և Բերքաբերի փորձը ցույց տվեց, որ երբ այդ կոորդինատով գնում ես տեղանք, պարզվում է, որ, այնուամենայնիվ, այդ տեղանքի մասին քո պատկերացումները մի քիչ ուրիշ են, քան տեղում, որովհետև ինչքան էլ ճշգրիտ լինեն քարտեզները, արբանյակային լուսանկարները, այնուամենայնիվ, գետնին շոշափելի տեսնելն ուրիշ է», – ասել է նա։
«յդպիսի դեպք չի եղել այս ընթացքում, որ մենք արբանյակային լուսանկարի վրա դնենք կետ և արբանյակային լուսանկարի կետը, որ գնանք, հետո ֆիզիկապես գետնի վրա դնենք իրար վրա՝ համընկնեն: Ընդ որում, այստեղ և՛ հնարավորություն կա, և՛ ռիսկ կա: Ուզում եմ կրկնել՝ կարող է մի քիչ այս կողմ լինել, մի քիչ այն կողմ: Իմ պատասխանը ձևակերպելուց առաջ փորձեցի այս ճշտումն անել, եթե երևալու խնդիր է, ես ասել եմ՝ կարող ենք ծառ տնկել, կարող ենք պատ կառուցել, եթե երևալու խնդիրն է», –ասել է Փաշինյանը։

Արձագանքելով այն հայտարարությանը, թե անվտանգության զգացողության խնդիր կա՝ Փաշինյանը հայտարարել է․ «Անվտանգության զգացողությունը սահմանն է, պետական դելիմիտացված սահմանն է, անվտանգության զգացողությունը խաղաղությունն է, անվտանգության զգացողությունն էսկալացիայի բացակայությունն է, տարածաշրջանային կայունությունն է»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ է լինելու գյուղացիների սեփականության վկայականների հետ՝ Փաշինյանն ասել է, որ այդ հարցին պետք է շատ լրջորեն անդրադառնան, ամենօրյա ռեժիմով են քննարկում այդ հարցը։ Նա տեղեկացրել է, որ այդ մասին խոսել է նաև գյուղացիների հետ։

«Մենք տեսնում ենք, գիտենք ակնհայտորեն եզրային սահմանն անցնում է գյուղի պռնկով, առնվազն պռնկով: Եթե ամայի տարածք լիներ, մի քանի, նույնիսկ տասնյակ մետր այս կողմ, այն կողմ, դա ոչ մի հույզ չէր առաջացնի: Բայց ես հասկանում եմ, որ մենք ոչ կարող ենք հերքել, այլ վստահ ասել, որ այսպես է ու վերջ, ոչ այն կարող ենք ասել, որ վստահ այդպես է, ոչ էլ այն: Բացատրում եմ, թե ինչու, որովհետև միևնույն է, ինչքան էլ խոշորացույցով արբանյակային նկարների վրա կոորդինատոր դնում ենք, հետո սահմանազատման գործընթացի ժամանակ սարքը շեղում տալիս է՝ 5 մետր, 10 մետր, 30 մետր։ Մենք չգիտենք ինչ է գետնի վիճակը, պետք է գետնի վրա աշխատենք, որ հասկանանք, բայց ես ասել եմ հրապարակային, եթե հանկարծ ծագեն այդ կարգի խնդիրներ, դա իրենց պրոբլեմը չէ, դա իմ պրոբլեմն է, իմ և կառավարության պրոբլեմն է: Եվ այո, սեփականության վկայականներ կան, փաստաթղթեր կան: Մենք չենք կարող դրանց հետ չառնչվել, չենք կարող չնկատել, չենք կարող ասել՝ չէ, չկա այդպիսի բան: Պետք է առնչվենք, պետք է խոսենք մարդկանց հետ, պետք է հասկանանք, պետք է հիմքերը պարզենք», – ասել է նա։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
03 Մայիսի 2024
Երևան–Սևան ճանապարհին՝ «Արծվի թևեր»–ի մոտ, լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել
ՃՈ–ն զգուշացնում է․ «Արծվի թևեր»–ի մոտ, լուսանկարահանող միջոցներ են տեղադրվել
16:43
03 Մայիսի 2024
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ
13:02
03 Մայիսի 2024
Քամի և ինտենսիվ անձրև․ հանրապետության տարածքում ջերմաստիճանը կնվազի 5–8 աստիճանով
Երևանում սպասվում է ինտենսիվ անձրև, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում
12:52
03 Մայիսի 2024
Մարտի 1–ի գործը ավարտված չէ, փամփուշտներ կան, ուղարկված են փորձաքննության․ Գլխավոր դատախազ
Գլխավոր դատախազը հայտարարել է, որ Մարտի 1–ի գործը ավարտված չէ, փամփուշտներ կան, ուղարկված են փորձաքննության
12:04
03 Մայիսի 2024
Ի գիտություն դիմորդների՝ ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
11:55
03 Մայիսի 2024
Երևանի տրանսպորտային հավաքակայանը 6 ամսում կհամալրվի 15 նոր տրոլեյբուսով և 8.5 մետրանոց 171 նոր ավտոբուսով
Երևան կբերվի 15 նոր տրոլեյբուս և  8.5 մետրանոց 171 նոր ավտոբուս
11:00
03 Մայիսի 2024
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
10:17
03 Մայիսի 2024
Պարզվել են 4 զինվորի կյանք խլած «Ուրալի» վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
Պարզվել են 4 զինվորի կյանք խլած «Ուրալի» վթարման պատճառները
21:15
02 Մայիսի 2024
Ասել է, որ ինքը «գողական կյանքով ապրող է», պարտքը պետք է տան իրեն․ Գեղարքունիքի բնակչին մեղադրանք է ներկայացվել
Գեղարքունիքի բնակիչը զանգել է 49-ամյա տղամարդուն և նրա կնոջը՝ ասելով, որ ինքը «գողական կյանքով ապրող» անձ է ու պարտքը պետք է տան իրեն
15:33
02 Մայիսի 2024
Հայաստանում Ոստիկանության գվարդիա է ստեղծվում․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին
Կլինի լիովին նոր ձևաչափով Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն