Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.05.2024,
11:00
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Այս մասին Ղուկասյանը նախօրեին հայտնել է Facebook–յան իր էջում։
«Այսօրվանից ազատվում եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից, սակայն շարունակելու եմ ծառայել Երևանին և երևանցիներին՝ իմ ներդրումը ունենալով մայրաքաղաքում հարմարավետ և բարեկեցիկ միջավայր ապահովելու գործում», – գրել է Ղուկասյանը։
Սամվել Ղուկասյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր նշանակվել 2022 թվականի ապրիլին։