Փաշինյանը նախարարի տեղակալ է պաշտոնից ազատել
21.07.2021,
15:50
Փաշինյանը նախարարի տեղակալ է պաշտոնից ազատել

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։
Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։
Նշենք, որ նախօրեին պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։–0–