Փաշինյանը նախագահին է առաջարկել պաշտպանության նախարարի, փոխվարչապետի և շրջակա միջավայրի նախարարի թեկնածուներին

02.08.2021, 15:31

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀՀ նախագահին առաջարկել է Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնին, Սուրեն Պապիկյանին՝ փոխվարչապետ, Ռոմանոս Պետրոսյանին՝ շրջակաի միջավայրի նախարար։

Այս մասին հայտնում է tert.am-ը` հղում անելով ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությանը։

Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանն այսօր ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Սուրեն Պապիկյանն այժմ կատարում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները, Ռոմանոս Պետրոսյանը՝ շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները։ 

Այսօր ավելի վաղ ՀՀ նախագահի հրամանագրով, Նիկոլ Փաշինյանը նշանակվել է ՀՀ վարչապետ։–0–