Փաշինյանն Արշակ Կարապետյանին ազատեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

02.08.2021, 13:45
Փաշինյանն Արշակ Կարապետյանին ազատեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Փաշինյանն Արշակ Կարապետյանին ազատեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի որոշում է ստորագրել Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։

Կարապետյանը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հուլիսի 20–ին։ Նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով, Վաղարշակ Հարությունյանն ազատվել է պաշտպանությն նախարարի պաշտոնից։–0–