ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
23.03.2021,
21:38
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 22-ին և 23-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
«ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ մարտավարական իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:–0–