ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 23-ից մեկնարկում է Էյնդհովեն-Երևան չվերթերը։
Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանատունը։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 23-ից սկսած՝ շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթներ Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան», - նշվում է դեսպանատան Facebook-յան էջում։
Տոմսերը հնարավոր է ձեռք բերել Travel aviaDrom կայքի միջոցով։-0-