Մոսկվա-Երևան չվերթերը չեղարկվել են. Armenia ավիաընկերությունից հաստատեցին ու նշեցին պատճառը

24.03.2022, 15:31
Մոսկվա-Երևան չվերթերը չեղարկվել են. Armenia ավիաընկերությունից հաստատեցին ու նշեցին պատճառը
Մոսկվա-Երևան չվերթերը չեղարկվել են. Armenia ավիաընկերությունից հաստատեցին ու նշեցին պատճառը
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Armenia ավիաընկերությունը հաստատել է Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերի չեղարկումը մարտի 24-ից մինչև ապրիլի 15-ը:

Նշենք, որ նախօրեին սոցցանցերում մեծ իրարանցում էր առաջացել, օգտատերերը գրում էին, որ չվերթերի չեղարկման պատճառը Արևմուտքի պատժամիջոցներն են:

«Արմենիա ավիաընկերությունը մարտի 24-ից ապրիլի 15-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով։ NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթները իրականացվելու են ըստ ժամանակացույցի», - գրել է ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը Facebook-յան իր էջում:

Նրա խոսքով, այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։

«Լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։ Շնորհակալություն ըմբռնման համար», - նշել է Խաչատրյանը։-0-